Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայնտնոտի մեջ: Բուհերի ռեկտորեներն առվոտից լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը, ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից

ընդ որումանորոշ ժամկետով և նույն հրամանում հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր: Այն էլ հիմա, երբ ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:

Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինասական բեռի մասը նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համըկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին և ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:

Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:

Սա նշանակում է, որ եթե որևէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի ածխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտնիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին, ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը:

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից, նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Աղբյուր https://vendeto.info/?p=93216

Another absurd order was issued today by the Minister of Health Arsen Torosyan. The whole education system is in turmoil. The rectors of the universities are in the midst of tense calls and discussions, trying to interpret the flight of Arsen Torosyan.

Yerevan.Today has received an order from the Ministry of Justice, according to which the Ministry of Education has ordered all universities and secondary professional institutions to get rid of all lecturers over 65 years of age, moreover, for an indefinite period. select worthy young replacements for them. And now, when the beginning of the academic year is given, the schedules are clarified, the lessons are distributed.

Moreover, Minister Torosyan’s order does not state where the professors who are sent to compulsory leave should be paid from and at whose expense the substitute lecturers should be paid at the same time, ie the part of the additional financial burden is omitted in the minister’s order, there is no responsibility.

The next absurdity is that the rector’s office is ordered to find out the list of diseases of their students and the teaching staff in one or two days, and if they coincide with the diseases of the ministry, then deprive the lecturer-student of the right to enter the university. It is their constitutional right to study and work in all cases, but as the ministry calls, Minister Torosyan’s order is binding.

Otherwise, as stated in the official letter, “the responsibility for ensuring healthy and safe conditions of the educational complex rests entirely with the rector and director of the institution.”

(Visited 4 times, 3 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *